26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Պաշ”-ին տարան տուգանային

Մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած “Lexus” մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:

Ըստ shamshyan.com-ի,  Կ. Եղիազարյանը Մաշտոց պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում՝ արգելող նշանի առկայությամբ, մուտք է գործել փողոց, եւ երբ Երեւանի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նրան, պարզել են, որ նա իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ավտոմեքենան բերվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, պարզվել է նաեւ, որ Կ. Եղիազարյանը ընդհանրապես չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար նա իրավունք չուներ վարելու տրանսպորտային միջոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Եղիազարյանը հանրությանը հայտնի է հեռուստասերիալներում խաղացած մի քանի դերերով, այդ թվում ՝ “Դժվար ապրուստ” սերիալում հանդես եկող Պաշի դերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ