26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանն ինչ խնդիր ունի, ախպեր ջան. Հրապարակ

Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուժկու ձեւով ողջագուրելու ընթացքում նաեւ հասցրել էր ասել. “Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ”:

Չնայած այդ ողջագուրումներին, “ուկոլ զոնտիկոմ” մարտավարությունը “թըմերի” միջեւ չի դադարում: Նույն օրը երեկոյան “Փարավոնում” հրավիրված ընթրիքին, սակայն, Տիգրան Սարգսյանը չէր մասնակցել, չէին մասնակցել նաեւ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները:

Ի դեպ, “Փարավոնում” ճաշի հրավերք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ԲՀԿ-ից ընդհանրապես չի ուղարկվել: Նա դիտվում է վարչապետի մերձավորների թվում եւ ԲՀԿ երիտթեւի հետ մշտական հակամարտության մեջ է: Պատասխան “ուկոլն” էլ չուշացավ՝ հաջորդ օրը ՀՀԿ գրասենյակում կազմակերպված կառավարության ծրագրի քննարկմանը չէին մասնակցում ԲՀԿ ղեկավարի խնամի Հովիկ Աբրահամյանն ու նրա կողմնակիցները:

Չկար ոչ միայն Աբրահամյանը, այլեւ Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, Արտակ Դավթյանը, Արփինե Հովհաննիսյանը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ