26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես վարվել ՊԵԿ նախագահի հետ. Հայկական ժամանակ

Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ Բարձարստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը` դիմումատուներին հանձնելու ժամկետը: Հանձնաժողովից ասում են, որ որոշումն ուղարկվել է եւ մայիսի 13-ին հանձնաժողովը պետք է եզրակացություն տար. Խաչատրյանի բիզնեսի եւ պաշտոնական գործունեության միջեւ կա շահերի բախում, թե ոչ: Վարույթը սկսվել է Ռոբերտ Նիկողոսյանի եւ “Թրանսփարենսի ինթերնեշնլ”-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանի  դիմումների հիման վրալ հանձնաժողովը հրաժարվում է վերջիններիս տրամադրել Գագիկ Խաչատրյանի ներկայացրած պարզաբանումների պատճենը: Տեղեկատվությունը մամուլի համար նույնպես փակ է:

Հանձնաժողովին թերթի թղթակցին ասել են, թե որոշման բովանդակության մասին ոչինչ հայտնել չեն կարող. մինչեւ իրենց կայքում հրապարակելը: Կայքն էլ պարզվում է` “տեխնիկական խնդիրներ” ունի. չի գործում. Ռ Նիկողոսյանը թերթի թղթակցին երեկ ասել է, որ իրենք կասկածներ ունեն, որ հանձնաժողովը նույնիսկ որոշում չի կայացրել, որովհետեւ չգիտեն ինչպես վարվել Գ. Խաչատրյանի հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ