27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում. Աշոտյանն ամեն ինչ ասել է.Ժամանակ

Այսօր կա լուրջ սերնդափոխության խնդիր, ասում են` առաջիկա տարիներին Ձեզ, Էդուարդ Շարմազանովին և Տարոն Մարգարյանին են առաջ մղելու և կարևոր դերակատարություն տալու: Թերթի հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես է արձագանքել.

-Վերջին տարիների ընթացքում այս թեման միշտ գոյություն ունի, երբ ՀՀԿ-ով չուրախացող, լրատվական կամ հանրային սեկտորի մի հատված փորձում է բզբզել ՀՀԿ-ի ներսը, սկզբում դա անում էին շատ ավելի կոպիտ մուրճերով, հետո անցան դանակ-պատառաքաղի, հիմա ավելի նուրբ  են անում` լանցետով, հետո կանցնեն միկրովիրաբուժական գործիքների: ՀՀԿ-ի դարդ ու ցավով պետք չէ մտահոգվել, ՀՀԿ-ն իր ներսում ունի վերարտադրության այն պոտենցիալը, որով կարող է գնալ առաջ:

Եվ խոսքը չի գնում Ձեր թվարկած անունների մասին, այլ ՀՀԿ-ն էստաֆետ փոխանցող կուսակցություն է և պետք չէ ոչ առաջ ընկնել, ոչ էլ արհեստական խնդիրներ ստեղծել այնտեղ, որտեղ իրականում մենք չենք էլ թաքցնում, որ մենք շատ տարբեր ենք, ՀՀԿ-ի քաղաքական հարստության մի բաղկացուցիչ մասը մեր տարբեր լինելն է, մենք կլոունների կուսակցություն չենք, մենք կուսակցություն չենք, որտեղ կա կոշտ հիերարխիկ սկզբունքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ