19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունում այդուհանդերձ կփոխվեն. 168 ժամ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձեւավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը` մի քանի փոքր եւ խիստ կոսմետիկ փոփոխություններով:

Թերթի տեղեկություններով, փոխվելու են ընդամենը երեք նախարարներ. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՊԵԿ-ը կբաժանվի Հարկային տեսչությունը կմիանա Ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:

Փոխվարչապետի պաշտոնը Տարածքային ղեկավարման նախարար Արմեն Գեւորգյանից կփոխանցվի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես ուղղակի Տարածքային կառավարման նախարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ