26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չարենցավանում սգում են. զոհված զինծառայողի քույրը Հայաստանում չէ

Արցախի զորամասերից մեկում նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանը Չարենցավանի բնակիչ էր:

Henaran.am-ը զրուցեց նրանց հարևաններց Արևիկի հետ, որը տեղեկացրեց, որ Նարեկի քույրը Հայաստանում չէ. « ԱՄՆ է գնացել ուսման համար, բայց անպայման կգա ու կմասնակցի եղբոր հուղարկավորությանը: Բոլորս ենք սգում Նարեկի համար: Շատ ցավալի է, որ մահվան հանգամանքները պարզ չեն, սա ավելի է սաստկացնում հարազատների վիշտը»:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ