24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոսքը կարող է գնալ 3-ից 5 նախարարների փոփոխության մասին. Հայկական ժամանակ

Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1- ը:

Հավաքին ներկա Է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու Է ապագա կառավարության նախնական կազմը: Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն:

Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում “հրապարակվելիք” ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե “Հանրապետականը” “Բարգավաճի” հետ կոալիցիա ձևավորի: Այդ պարագայում խոսքը կարող է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ