20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վերջին “փամփուշտը”

Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն որոշել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին ներգրավվել նաև Գագիկ Ծառուկյանին: “Շաբաթ օրը “կանյաչնիի” բակում կուսակցական միջոցառում էր կազմակերպվել, որտեղ հարյուրավոր երիտասարդներ էին հավաքվել, և որին մասնակցում էր նաև Ծառուկյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ն նման մարդաշատ միջոցառում էր կազմակերպել՝ ցույց տալու համար, որ իր հավաքներն էլ բազմամարդ են լինում: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի և Նաիրա Զոհրաբյանի հանդիպումներին եկող մարդկանց թիվը չէր անցնում մի քանի տասնյակը:

ԲՀԿ-ն փաստորեն, իր անդամներին ու ընտրողներին որոշել է քաջալերել “կանյաչնիի” հանդիպումով և Գ.Ծառուկյանի ներկայությամբ”: Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ներքին քննարկումներով պարզել է, որ այս ընտրություններում իր հնարավորությունները այնքան էլ մեծ չեն և որոշել է մարտի մեջ նետել իր վերջին փամփուշտը՝ Գ. Ծառուկյանին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ