29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քթի ծակերի գործով. Իրատես de facto

image_20747

ՀՅԴ-ն բավականին խիստ է քննադատում ՀՀԿ թեկնածուին` Տարոն Մարգարյանին, համարում է ոչ միայն վատ քաղաքապետ, այլեւ հեգնում, թե ՀՀԿ-ն իր “ռաբիս” ճաշակով չի կարող մայրաքաղաք ղեկավարել: 

-Դուք ականատես եք, որ մենք չենք հակադարձում այդ ամենին: Որքան չենք հակադարձում, այնքան կրքերը բորբոքվում են ու անհասկանալի են դառնում: Այն, որ այսօր ընդդիմությունն է ՀՀԿ-ի համար դրական միջավայր ստեղծում, որեւէ մեկը չէր կարող անել: Այնպես որ, դա էլ մեր ռազմավարությունն է: Իսկ հակադարձել, բնականաբար, կարելի է` հիշել-բերել-կպցնել-դնել: Չենք գնում այդ ճանապարհով: Մանավանդ քաղաքական ուժեր էլ կան, որ իրենց հնարավորությունները հաշվի չեն էլ առել: Այսինքն, հակադարձումներ լինում են, երբ մրցակից ունես, որը փորձում է ամեն կերպ քեզնից առաջ անցնել: Այս պահին նման բան չունենք:

Այսինքն, այս ընտրություններում ձեզ մրցակից չե՞ք տեսնում:

-Մրցակից բոլորին ենք համարում, բայց այնպիսին, որը ոչ դրական մեսիջներով կկարողանա մեզ հետ մրցակցել, չենք տեսնում: Ավելին, այդ քննադատություններն օգնում են, որ հասարակության գերակշիռ մասն իր անվտանգության ապահովման հեռանկարը տեսնի ՀՀԿ-ի հետ:

Աղվան Վարդանյանը հայտարարել էր, թե այն կուսակցությունը, որն ունի ամեն ինչ, լճանում է, նեխում, հոտում: Ակնհայտ է, որ “ամեն ինչ” ունի ՀՀԿ-ն, ուրեմն ձեզ մոտ “նեխմա՞ն” գործընթաց է:

-Նայած, թե ով ինչ քթի ծակ ունի: Պիտի նայեն իրենց քթին: Բնականաբար, իմ մեջ էլ են կրքերը հասունանում, երբ խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, որովհետեւ շատ փոքր հասակից գիտեմ նրան: Պարզից էլ պարզ է, որ, համայնքի ղեկավար լինելով, բավականին լուրջ ցուցանիշներ ներկայացրեց հասարակությանը: Այդպիսի գործիչներ պիտի լինեն:

ՀՀԿ-ի ամենակարեւորագույն առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ երիտասարդներին, աստիճանաբար անցկացնելով կուսակցության քաղաքական քուրայով, նախապատրաստում է հետագայի համար: Մեր գործողություններն ու սկզբունքները ինքնանպատակ չեն:

-Տարոն Մարգարյանի հասցեին հնչող քննադատություններից մեկն էլ այն է, որ նա քաղաքական անձ չէ, իսկ սա քաղաքական ընտրություն է:

-Տարոն Մարգարյանը չի կարող քաղաքական անձ չլինել, որովհետեւ թրծվել է քաղաքական քուրայում, փոքր հասակից տեսել է ամենակայացած, ամենայուրօրինակ քաղաքական գործիչների: Տարիների ընթացքում, բնականաբար, նրանց հետ նստել-վեր է կացել: Սակայն նա ոչ թե քաղաքական հնարքների ճանապարհով է գնում, այլ կառավարչի դեր է տանում: Հենց այդպիսին էլ պիտի լինի Երեւանի քաղաքապետը, որպեսզի այլ քաղաքական ուժերի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք չունենա:

-Նկատած կլինեք նաեւ, որ Տարոն Մարգարյանը ոչ մի լրագրողի հարցերի չի պատասխանում:Ինչը բացասական է:

-Ես կարծում եմ` ամենադրականն է, որովհետեւ քարոզարշավի մեջ ես լինում, քո մեջ էլ կրքեր են հասունանում, որը հասարակությանը ներկայացնելիս կդիտվի ոչ թե կատարյալ, այլ սուբյեկտիվ վերաբերմունք, ինչպես մյուս քաղաքական գործիչների պարագայում է: Սկզբում բարեկիրթ գնացին, գնացին ու հանկարծ այնքան տարվեցին այդ գործով, որ արդեն պատկերացնում են քաղաքապետի աթոռն ինչպիսի աթոռ է, ինչ սենյակ ունի, բա շե՜նքը, բա ամեն ի՜նչը: Այսպես մթագնում է ուղեղը` ճանապարհ տալով ՀՀԿ-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ