26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր վարչապետը մեծ խնդիրներ է ունենալու (վիդեո)

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը կարծում է, որ նոր վարչապետը մեծ խնդիրներ է ունենալու, քանի որ ստանում է խարխլված տնտեսություն, իսկ որևէ դրական փոփոխություն անելու համար ժամանակ էլ չկա. խորհրդարանական ընտրություններն են մի քանի ամիս անց:

«Այս կարճ ժամանակում, որ ինքը վարչապետ է, պետք է ժողովրդի վստահությունը ստանա իշխանության հանդեպ: Սակայն ես կարծում եմ, որ ժամանակը շատ կարճ է, ու նա այդ խնդիրըները չի կարողանա լուծել: Նախագահն ասաց, որ տնտեսական բարեփոխումներն առանց քաղաքականի տեղ չեն հասնի, բայց մինչև քաղաքական բարեփոխումները, եթե լինեն էլ, ընտրություններից հետո կլինեն»,-այսօր «Հենարան» ակումբում նման տեսակետ հայտնեց Աղասի Ենոքյանը:

Henaran.am-ի հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի փոխարեն վարչապետի պաշտոնում առաջադրում Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, քաղաքագետը պատասխանեց. «Ըստ էության  Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքական համակարգից դուրս մարդ է: Կան կարծիքներ, որ նա ոչ կոնֆիլկտային ֆիգուր է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար, կամ կարելի է  համարել Մոսկվայից ուղարկված մարդ»:

Աղասի Ենոքյանի խոսքով` ցանկության դեպքում անգամ Կարեն Կարապետյանն արմատական փոփոխություններ չի կարող անել կրկին ժամանակի սղության պատճառով: Ամեն դեպքում արմատական փոփոխություններ ասվածն էլ, նրա համոզմամբ, ոչ թե մի քանի նախարարների փոփոխությունն է կամ առավել ևս վարչապետերի, այլ օրինակ` հարկային համակարգը փոխելը:

«Նախագահը խոսատացել էր ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, և այս փոփոխությունները փորձելու են հասարակության վրա «ծախել» որպես ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու փոփոխություն»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ