15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

5 օգտակար այլընտրանք սուրճին

14079806_885911734872138_1266743485399056356_n

Սուրճը ամեևին էլ ամենաօգտակար ըմպելիքը չէ: Այդպես են կարծում շատ մասնագետներ: Ոմանց այն ուղղակի հակացուցված է անոթների պատճառով, ոմանք չեն ուզում կախվածություն ձեռք բերել այդ ըմպելիքից: Ինչո՞վ կարելի է այն փոխարինել: Ձեզ ենք ներկայացնում 5 օգտակար այլընտրանքներ, որոնք նույնպես կօգնեն առույգանալ:

Նռան հյութ. Այն պետք է լինի թարմ: Նռան հյութը համարվում է աշխարհում ամենաուժեղ էնէրգետիկ ըմպելիքը: Այն պարունակում է շատ վիտամիններ, բարձրացնում է հեմոգլոբինը և լավ ազդում սրտանոթային համակարգի վրա:

Իմբիրով թեյ.Իմբիրը ոչ միայն հրաշալի տոնուսը բարձրացնող միջոց է, այլ նաև ունի բուժիչ հատկություններ: Այն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ որպես ցավազրկող և հակաբորբոքային միջոց: Այն լավացնում է արյան շրջանառությունը, արագացնում նյութափոխանակությունը: Սակայն իմբիրի գլխավոր հատկությունը նրա էներգետիկ լինելն է: Իմբիրով թեյը հրաշալի պայքարում է հոգնածության և թուլության դեմ: Ավելացրեք իմբիրով թեյի մեջ մեղր և այն կդառնա ավելի համեղ և օգտակար:

Հյութ ցորենի ծիլերից. Այն պարունակում է հանքանյութերի և վիտամիների կոմպլեքսներ, դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է մրսածությունից, կարգավորում է արյան շրջանառությունը: Այն նաև հանգստացնում է նյարդային համակարգը:

Թեյ կիտրոնի տերևներից. Այն ոչ միայն կառույգացնի ձեզ ողջ օրվա ընթացքում, այլ նաև լավ կազդի ընդհանուր ինքնազգացողության վրա: Այս ըմպելիքը կօգնի նաև ստրեսների և դեպրեսիայի դեպքում:

Կանաչ թեյ. Որքան էլ զարամանալի թվա, կանաչ թեյը համարվում է սուրճին փոխարինող հրաշալի միջոց: Այն պարունակում է մեծ քանակությամբ կախետին հակաօքսիդանտ:

Աղբյուր՝  Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ