26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ առաջնորդը դեմ է առաջադրումներին


Henaran.am
-ի տեղեկություններով, երեկ կայացած ՀԱԿ քաղխորհրդի նիստում թեժ քննարկում է ընթացել թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում պատգամավորի թեկնածու առաջադրելու համար: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը ասել է, որ ինքը չի կարծում, թե նախագահական ընտրություններից առաջ կարելի է թեկնածու առաջադրել եւ պարտվել:

Ըստ նրա, պետք չէ սթափեցնել ժողովրդին: ՀԱԿ քաղխորհրդի անդամները հակառակվել են` առաջնորդին ասելով, որ նախագահականից առաջ հարկավոր է ստուգել ՀԱԿ-ի ռեյտինգը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադրի կեցվածք էր ընդունել “Ժողովրդավարական հայրենիք”-ի նախագահ Պետրոս Մակեյանը, ով ասել է, թե Գյումրիում պիտի առաջադրվի իր եղբայրը: Սակայն Տեր-Պետրոսյանը դեռ ոչ մեկին “դաբրո” չի տվել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Պետրոս Մակեյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ