26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում. Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց

Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ օգոստոսի 26-ին հաստատել է Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ավագանիների ընտրացուցակները։

Այդ մասինքիչ առաջ   ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝    Գյումրիում ՀՀԿ ընտրացուցակը բաղկացած է 99 թեկնածուներից, իսկ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վանաձորում ցուցակը բաղկացած է 68 թեկնածուներից, ցուցակի առաջին համարը Մամիկոն Ասլանյանն է։

«Մենք բաց հրապարակային մրցակցության կողմնակից ենք, եւ ակնկալում ենք, որ քաղաքական մրցակցությունը կլինի բաց»,- ընդգծեց  Շարմազանովը։

Շարմազանովը տեղեկացրեց, որ ԳՄ նիստում քննարկվել են նաեւ Ազգային Ժողովի գալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, գլխավոր դատախազ պիտի ընտրվի, հարկային օրենսգիրք պիտի ընդունվի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ