26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

35 մլն դրամ` Արմավիրի մարզպետարանին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց գումար հատկացնել Արմավիրի մարզպետարանին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, թե այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհանների ապակիները:

Նախարարը հայտնեց, որ հասցված վնասները վերացնելու, Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները վերանորոգելու համար անհրաժեշտ է 15 մլն դրամ: Վաղարշապատ քաղաքի մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման նպատակով անհրաժեշտ է տրամադրել 20 մլն դրամ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ