19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդ դառնալու հնարավորությունը բացառված է. Կարեն Բեքարյան

«Տարածաշրջանի երկրների առավել լայն ընդգրկման նախերգանք կա, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան կարող է համանախագահող երկիր դառնալ ԼՂ հարցում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսին  հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։

«Արդյոք մենք պե՞տք է ահաբեկվենք Թուրքիայի ակտիվությունից, իհարկե ոչ: Ռուսական կողմի նախաձեռնած հանդիպումները տեղի չեն ունենում ապրիլյան պատերազմի համատեքստում և դրանցով Թուրքիայի ազդեցությունը որևէ կերպ չաճեց ԼՂ կարգավորման հարցում»,- նշեց  Բեքարյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև հիմնախնդրի լուծման հարցում թուրքական կողմի ակտիվությանը, որը հատկապես արտահայտվել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից արված հայտարարություններում։ Չավուշօղլուն  ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով։

«Թուրքիան կուզենա՞ ր լինել Մինսկի խմբի համանախագահ, միգուցե կուզենար, բայց հակամարտող կողմերից մեկը հաստատ չէր ուզենա։ Հետևաբար, եթե կողմերից մեկը չի ցանկանում, ապա դա երբեք տեղի չի կարող ունենալ։ Այսինքն՝ Թուրքիան երբեք չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ երկիր: ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդ դառնալու հնարավորությունը բացառված է»,-եզրահանգեց Բեքարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ