26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ”

Ապրիլի 25-ին Հայաստանում կնշվի “Աղջիկները ՏՀՏ ոլորտում օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի “Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ” խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ:

Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ: 

Միջոցառմանը ներկա կլինեն 200 հոգի՝ բուհերի և քոլեջների ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների կին ներկայացուցիչներ, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանից, “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Հայկական վիրտուալ համալսարանից, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտից, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ