26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը չի կայանա

Չեղյալ է հայտարարվել «International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակներում կայանալիք՝  Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը:
Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Վերջին շրջանում Պեկինում անընդհատ ամպրոպներ են, հանգստյան օրերին ուժեղ անձրևներ են եկել։ Արդյունքում ակումբներն ու կազմակերպիչները որոշել են չանցկացնել հանդիպումը։

Այդ հանդիպումը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ երկու թիմերի նորանշանակ աստղային մարզիչների՝ Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյուի առաջին հանդիպումն էր լինելու վերջին երեք տարիների ընթացքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ