26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսի առաջարկ կարող է անել Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

Հայաստանում տեղի ունեցող իրադար­ձությունների ու ողջ երկիրը համակած սպասումի ֆոնին աչքի է զարնում իշխանության բոլոր ճյուղերի համառ լռությունը: ՀՀԿ-ականները վրիպում ունեցան հուլիսի 17-ի առավոտյան մի քանի էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին:

2008թ. մարտի 1-ից հետո իր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը խոստանում էր կոտրել երկրում ձեւավորված «չհասկացվածության պատը» երկխոսության ձեռք մեկնելով հասարակությանը: Միանշանակորեն մերժելով ընդդիմության ու նրա առաջնորդի հետ դեմ առ դեմ բանակցու­թյունների ճանապարհով քաղաքական շի­կացած մթնոլորտը հանգուցալուծելու տար­բերակը Սարգսյանը նախընտրեց ստեղծել տարբեր ձեւական հարթակներ` ապահովե­լու համար հասարակություն-իշխանություն «երկխոսությունը»:

Դրանցից մեկն էր, օրի­նակ, Հանրային խորհուրդ կոչված անհաս­կանալի գործառույթ իրականացնող կառույ­ցը, գրպանային կուսակցությունների հետ անցկացված հանդիպումները եւ այլն, որոնք որեւէ դրական նշանակություն չունեցան եւ չէին էլ կարող ունենալ ներհայաստանյան լարվածության թոթափման գործում:

Օգ­տագործելով իր նախագահության առաջին շրջափուլը արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու վրա Սարգսյանին հաջողվեց հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությամբ մաշեցնել ընդդիմադիր շարժումը: Ընդդիմադիր դաշտի` ամայա­ցած լինելու առաջին իրական ապացույցը եղան 2013թ. նախագահական ընտրություն­ները, երբ Սարգսյանը, որեւէ լուրջ մրցակից չունենալով հեշտությամբ ապահովեց իր իշխանության պահպանումը: Եռյակ-քառյակների դեմ հաջող օպերացիաներից հետո նա առանց դժվարության անցկացրեց նաեւ  էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին: Ընդդիմադիր դաշտի’ ամայա­ցած լինելու առաջին իրական ապացույցը եղան 2013թ. նախագահական ընտրություն­ները, երբ Սարգսյանը, որեւէ լուրջ մրցակից չունենալով հեշտությամբ ապահովեց իր իշխանության պահպանումը: Եռյակ-քառ- յակների դեմ հաջող օպերացիաներից հետո նա առանց դժվարության անցկացրեց նաեւ

իր ցանկացած Սահմանադրությունը՝ 2018- ից հետո իշխանության լծակները իր ձեռքից բաց չթողնելու միտումով վերացնելով բոլոր խոչընդոտները:

Նախագահության 8 տարիների ընթաց­քում Սերժ Սարգսյանը երբեւէ ժողովրդի հետ անկեղծ զրույց չի ունեցել: Չհաշված նրա հատուկենտ ու իրենց մռայլությամբ նույնիսկ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը գրաված հարցազրույցնե­րը’ Սարգսյանը ժողովրդի հոգսերից ու նրան հետաքրքրող թեմաներից չի խոսել: Նախընտրելով ձեւական ֆորմատներն ու հարթակները, որոնք լցված են եղել իր հրա­պարակային կամ ծածուկ համակիրներով’ Սարգսյանը գործնական երկխոսություն չի ծավալել հասարակության հետ: Չխոսելու, հրատապ քննության առարկա հարցերը արհամարհելու կամ հմտորեն շրջանցելու սարգսյանական մարտավարությունը լու­ծում էր սոսկ ժամանակավոր խնդիրներ’ ատելություն կուտակելով հասարակության ներսում: Քաղաքականապես բացառիկ ինքնանպատակությամբ օժտված այդ մար­տավարությունը փակել էր երկխոսության բոլոր դռները: Նույնիսկ ընդդիմադիր քա­ղաքական ուժերն էին արդեն եկել այն հա­մոզման, որ 2017թ. խորհրդարանում տեղ ունենալու համար հրապարակային պայքա­րը դատապարտված է, եւ հարկավոր է խն- դիրը լուծել Սերժ Սարգսյանի հետ առան­ձին բանակցությունների միջոցով:

Այսօր հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չի խոսում, օրինաչափ լինելով նորմալ ժողովրդավարական երկրների համար, միան­գամայն անհասկանալի է հայաստանյան իրականության պայմաններում: Հայաստա­նում ավելի քան 18 տարի է, ինչ ընթանում է կեղծ քաղաքական գործընթաց, որն այ­սօր ընդհատվել է:

Ըստ էության, որեւէ մե­կի մոտ կասկած չկա, որ եթե իշխանությու­նը զինված գրոհի դիմեց, հանդիպելու է նույնպիսի պատասխանի, ինչը հղի է ծանրագույն հետեւանքներով թե’ երկրի, թե իշ­խանության համար: Նման իրավիճակում Սերժ Սարգսյանն էլ ասելիք չունի, քանզի անգամ ոսկեղենիկ հայերենով արտաբեր­ված ակադեմիական տեքստերը ոչինչ չեն որոշելու:

Տարիներ ի վեր իշխանությունը բառի իսկական իմաստով մոլորեցրել է հա­սարակությանն ու մրցակից քաղաքական ուժերին, ուստի նույնիսկ ամենաիրական ու բնական ցանկությամբ արտաբերված խոս­տումը հավատ չի ներշնչելու: Ցավալի է, որ երկրում հասարակական ու քաղաքական բարոյահոգեբանական մթնոլորտը հասել է նման աղետյալ աստիճանի, սակայն սա է օբյեկտիվ իրականությունը: Որքան շուտ իշխանությունը իրավիճակին մոտենա սթափորեն՝ հաշվի առնելով հասարակության իրական տրամադրությունները, այն­քան օգտվելու է Հայաստանը:

Թվում էր՝ 2016թ. անցնելու է 2006թ. նման տաղտուկ ու ձանձրալի որպես 2017թ. սպասվող քաղաքական իրադարձություն­ների նախապատրաստական փուլ: Սակայն թե' ապրիլյան քառօրյա պատերազմը, թե' հուլիսյան զինված հարձակումը նոր իրավի­ճակ են առաջացրել երկրում: Կորցնելով պատերազմից հետո փոփոխությունները վերեւից բերելու հարմար պատեհությունը՝ Սարգսյանն այսօր կանգնած է դժվարին ընտրության առաջ:

Զինված խմբի պա­հանջները կատարել կարծես թե հնարավոր չէ'առնվազն իշխանության ընկալումներով բայց արհամարհելն ու բռնության ուղիով գնալն էլ հաջող ելք չէ: Այսպիսի պայմաննե­րում Սերժ Սարգսյանը պարտավոր է հեղափոխական լուծման գնալ` ելնելով ոչ թե ապստամբների պահանջներից, այլ հասարակությանը պատած մտահոգություններից ու ազգային-պետական շահերից:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ