26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է Շարմազանովը. Ժամանակ

Թերթը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվել է` ՀՀԿ-ում կարծես թե դժգոհություններ կան Էդուարդ Շարմազանովին Տարոն Մարգարյանի շտաբի պետ նշանակելու կապակցությամբ, այն առումով, որ նա ծնունդով երեւանցի չէ եւ կիսով չափ հույն է:

-Ես որպես կուսակցության փոխնախագահ եւ ԳՄ տեղյակ եմ, թե Գերագույն մարմնի բոլոր նիստերին ինչ է քննարկվում: Շտաբից ու շտաբի պետքից որեւէ դժգոհություն չի եղել: Նախագահն էլ է գոհ: Քաղաքապետի ընտրությունների դեպքում շտաբի ձեւավորման հատուկ թիմ է ընտրվել` ավելի ընկալելի եւ երիտասարդ:

-Ներքին դժգոհություն կա այդ սերնդափոխության հետ կապված:

-Ավելի տարիքովներից մեկը ես եմ: Շտաբի անդամ եմ: Մասնակցում եմ բոլոր նիստերին: Այնպես որ ավագներից էլ դժգոհություն չկա, ոչ էլ ավագների նկատմամբ դժգոհություն կա: Շտաբի պետ ընտրվեց Է. Շարմազանովը եւ պատահական չէ, որ նա մեր կուսակցության մամլո խոսնակն է: Եւ պատահական չէ, որ կարճ ժամանակում ԱԾ փոխխփսնակ դարձավ: Եւ քանի որ զգում են վտանգը, որ շտաբը ուժեղ կազմակերպված է, սկսում են բամբասանքներ տարածել:

-Ում մասին է խոսքը:

-Մամուլն է տարածում: Մամուլի հետեւում կան մարդիկ, որոնք այդ նյութրեը մատակարարում են: Ասում են` երեւանցի չէ: Բայց Երեւանի բնակչության մեծ մասը մարզերից է եկել: Կամ որ կիսով չափ հույն է: Մենք ԵԽՊԽվ անդամ ենք եւ եթե մեկը Եվրոպայում ասի, թե մարդը հայի եւ հույնի ծագում ունի, եւ նրան պետք չէ վստահել, այնտեզ պարզապես կծիծաղեն:

Դա մեզ համար էլ է ծիծաղելի: Հիտլերի ժամանակներն անցել են: Երբ նրանք քննում էին մարդու գանգը, արյունը, թե ինչ ծագում ունի: Մենք գործչի ընկալում ենք իր արած գործերով եւ հասարակական ընկալմամբ եւ ոչ թե ծագմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ