26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը վրիպել է

“ Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համար  թե “ Բարև Երևան” –ը ,թե “ Ժառանգությունը” ասոցացվում են մեկ անձի մեջ և այդ անձը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Մանուչարյանը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի անձին իր գնահատականը` Սփյուռքից եկած հավաքական մի կերպար` սիմվոլ, որը լուրջ հնարավորություն ունի նվաճելու Երևանը.

”Նա սկզբունքորեն չի կարող պարտվել Երևանում: Ով մոռացել է հիշեցնեմ` Երևանը ողջ հայությոն իղձերի , երազանքների կենտրոնն է, և Րաֆֆի Հովհաննիսյանը բացի իր դրական բացասական կողմերից նաև սիմվոլիկ դերակատար է, որը ներկայացնում է սփյուռքը և ներյացանում է էն ձևով, որ ոչ թե գա նկար մը գցի էստեղի պաշտոնյաների հետ և հետո գնա ասի` կողքինը կամ վրայինը ես եմ, այլ եկել է այստեղ, որ պայքարի ժողովրդի կողքին հանուն Հայաստանի”:

Մանուչարյանը կարծում է, որ ժողովուրդը նորից պիտի լինի հրապարակներում և պետք է լինի թելադրող:

Ինչ վերաբերվում է ապրիլի 9-ին, ապա Աշոտ Մանուչարյանի կարծիքով` ”սյդ օրը մի արարողություն կատարվեց, որով մերժվեց գոյություն ունեցող կարգը և կառավարական համակարգը: Սա կատարվեց քիչ թե շատ լավ: Երկրորդ` ինչ պետք է կատարվեր. պետք է նոր կառավարական համակարգ կյանքի կոչվեր”:

Աշոտ Մանուչարյանը տեղեկացրեց, որ ինքը փորձել է ուղղորդել Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես այս գործողությունների հիմնական առաջնորդ. Հրապարակային ներկայացնել,  թե ինչպիսի կառավարական համակարգ կարող են հաստատել: Այդ առումով ըստ Աշոտ Մանուչարյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը վրիպել է և ճիշտ սցենարով չի ավարտել ապրիլի 9-ը.

” Եթե ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեր կոչով, որ ստեղծվեին քաղաքացիների ժողովի շտաբեր էտ շտաբերը պետք է ստեղծվեին բնակարաններում, բեսեդկանների մեջ, որ հավաքվում են , ծառերի տակ, բայց էդպիսի համակարգեր պետք է ստեղծվեին, որ մեր ժողովուրդը նորից հավաքվեր”:

Մնացած բաները սկսած ոստիկանությունից երկրորդական ատրիբուտներ են: Մանուչարյանը համոզված է, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը չի մատնանշել հաղթանակի հասնելու ճանապարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ