26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում բոլորը բոլորին գցում են

“Ոնց անենք, որ իրարից չտանենք”,-Ղարաբաղ կոմիտեի ստեղծման ակունքներում կանգնած Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանում բոլորը բոլորին “գցում” են անխտիր` իրարից տանելու մթնոլորտ է:

Ըստ Մանուչարյանի` պետք է արագ հաղթահարել երկրում ստեղծված այս իրավիճակը, քանի որ Հայաստանը դադարել է խոշոր հայկական պետություն լինելուց.” Ռուսաստանում այսօր ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում: Հայաստանը այս վիճակում է գտնվում և սա ազգային աղետ է: Այսօրվա իշխանությունները երկիրը տանում են `խորացնում են դեպի ազգային աղետ”:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով` այսօր Հայաստանում գործում են 3 ուժեր, որոնց հետևից ժողովուրդը քիչ թե շատ գնում է և այդ ուժերը հնարավորության դեպքում կարող են արտագաղթի առաջն առնել.” Ես նկատի ունեմ հավաքական այն ուժը ,որը պայմանականորեն կարող ենք անվանել Րաֆֆի Հովհաննիսյան, այն ուժը , որը կոչվում է ՀԱԿ և այն ուժը, որ կոչվում է “ Սարդարապատ”:

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ` մնացած ուժերը ժողովուրդ չունեն, նրանց կողքին կան համակիրներ, ինչ-ինչ ուժեր, բայց դա միասնական ժողովրդի սիմվոլ չի կարող լինել:

“ Ղարաբաղ” կոմիտեի նախկին անդամը կարծում է, որ արդյունքի հասնելու համար այս 3 ուժերը պետք է հանդես գան միասնաբար:

Միասնաբար հանդես գալուն կարող է նպաստել նաև երիտասարդների ներուժը, որոնք ըստ Աշոտ Մանուչարյանի` վերջին քաղաքական զարգացումների ընթացքում հասցրին ինքնադրսևորվել: Որպես օրինակ նա հիշեց երիտասարդ ակտիվիստներին և դասադուլ հայատարարած ուսանողներին:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ