26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Կամ Իտալիան կունենա կայուն կառավարություն կամ…”. Բերլուսկոնին վճռական է տրամադրված

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է վարչապետի պաշտնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու պատրաստակամության մասին` միաժամանակ հայտարարելով, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան առաջիկայում, հաղորդում է “РИА Новоти”-н:

Իր` “Ազատության ժողովուրդ” կոչվող կուսակցության համագումարին ելույթ ունենալիս նա հայտարարել է, որ “կամ Իտալիան կունենա ուժեղ եւ կայուն կառավարություն կամ ավելի լավ է անհապաղ խոստանալ իտալացիներին, որ հունիսին ընտրություններ կկայանան”: Նա նշել է, որ եթե ընտրությունները կայանան հունիսին, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունը որպես “ազատության կոալիցիայի” առաջնորդ եւ նախարարների խորհրդի նախագահ:

Հարկ է նշել, որ փետրվարյան ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորումն Իտալիայում ընթանում է “քաղաքական քաոսի” մթնոլորտում: Խորհրդակցությունները, որոնք վարեցին Իտալիայի նախագահը եւ երկրի առաջատար քաղաքական ուժերը, հաջողություն չունեցան կուսակցությունների միջեւ անհամաձայնությունների պատճառով: Հենց այդ պատճառով էլ շատ դիտորդներ կարծում են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը նոր ընտրություններ նշանակելն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ