26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձուկը նոր հայտարարություն է արել. Հայկական Ժամանակ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Ձուկ կամ Ձկնկուլ մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանը երեկ էլ հարցազրույց է տվել Newsbook-ին կրկին անդրադառնալով Հայկական ժամանակին տված իր հայտնի սկանդալային հարցազրույցին: Այս անգամ Ձկնկուլը հայտարարել է, որ եթե իրեն մի բան պատահի, ուրեմն Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է մեղավոր լինելու, ասել է, թե չի իմացել, որ իր հայտարարություններն Աժ-ում քննարկման առիթ կդառնան:

Հիշեցնենք, Իսրայելյանը «Հժ»-ի հետ հարցազրույցում ասել էր, թե իր ղեկավարը պատանդ է վերցրել իրեն ու ուզում է խլել ողջ ունեցվածքը: Newsbook-ի հետ զրույցում նա հերքել է «Հժ»-ի հետ հարցազրույցում հնչեցրած մտքերը` ասելով, թե իբր հարբած է եղել ու հորինել է դա, որ իր հարազատներից թաքցնի, որ կազինո է խաղում ու տանուլ տալիս, ինչպես նաեւ այլ բաներ անում:

Ի դեպ, «Հժ»-ի կայքը armtimes.com-ը, նախօրեին հրապարա­կել էր կադրեր, որոնցից ակնհայտ է Իսրայելյանը հստակ գի­տակցում է, թե ինչ է ասում: Ավելին, նա հայտարարում է, որ գոյու­թյուն ունի էլեկտրոնային կրիչ, որը Ալեքսանյանի գործած հան­ցանքների ապացույցն է: Այդ կրիչը Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհուրդ էր տվել լավ պահել եւ հույս էր հայտ­նել, որ ՀՔԾ-ն արդեն խուզարկություն է իրականացրել Իսրայելյանի տանը՝ այն հայտնաբերելու համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ