26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի պապի խորհրդանշական արարքը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան խորհրդանշական ավարտ ունեցավ:

Խոր Վիրապում  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որպես խաղաղության ուղերձ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ:

Խոր Վիրապից Ֆրանցիսկոս Պապը ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այնտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավարտեց իր ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր:

Նշենք, որ այցի երեք օրերի ընթացքում  Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եղավ նաև էջմիածնում, Գյումրիում և Երևանում:

Հռոմի պապն այցի առաջին իսկ օրը Հայաստանում վերահաստատեց, որ 1915թվականի  իրադարձությունները Ցեղասպանություն են: Նա  իր ելույթում  օգտագործեց Ցեղասպանություն բառը:

Հիշեցնենք նաև, որ այսօր  վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բաց խորանում անցկացվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ Սուրբ Պատարագի արարողությանը, որին հաջորդեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին համատեղ մատուցվող էկումենիկ արարողությունը, որի ընթացքում նաև խաղաղության աղոթք ուղղվեց: Հռոմի պապն այցելեց  նաև Ծիծեռնակաբերդ և  հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև եղավ  Գյումրիում, որտեղ ևս պատարագ մատուցեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ