26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շտապօգնությունը մինչեւ հասնում է, մարդիկ մեռնում են. Հրապարակ

Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպա­սարկում է Մասիսի տարածաշրջանի գյուղերի ազգաբնակչությանը: Անհրաժեշտության դեպում, երբ մարդիկ ստիպված են լինում դիմել շտապօգնության ծառայությանը, ոչ բոլորը գիտեն այն հեռախոսահամարը, որով կարելի է զանգել եւ շտապ բուժօգնու­թյուն խնդրել հիվանդանոցից: Սովորա­բար առաջին զանգը, որ մարդիկ կատա­րում են ցանկացած կապի օպերատորի միջոցով, 1-03 հեռախոսահամարով է: Բայց այս հեռախոսահաարը միանում է անմիջապես Երեւան քաղաքի շտապօգնության ցանցին: Այնտեղից նոր տեղեկացնում են, որ պետք է հա­վաքվի համապատասխան կոդը, որի դեպքում կապ կհաստատվի Մասիսի շտապօգնության ծառայության հետ: Եվ ոչ բոլորը գիտեն Մասիս քաղաքի հեռախոսացանցի կոդը ու մինչեւ այստե- ղից-այնտեղից իմանում են եւ զանգում, այս ամենը գնում է բժշկական օգնու­թյան կարիք ունեցող մարդու կյանքի ժամանակից: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որավելի քան 30 գյուղիսպասարկումը դրվածէ մեկ շտապօգնության մեքենայի վրա, որը բնականաբար, չի կարող հասցնել ժամանակին ներկայանալ եւ հիվանդին օգնություն հասցնել: Մինչեւ հերթը տվյալ զանգին հասնելը, պարզվում է, որ կան մի քանի կանչեր, որոնք ավարտելուց հետո միայն շնչակտուր բժիշկները կարողեն գալ քո կանչի ետեւից: Շտապօգնությունն այստեղ ստանում է օրական 17-18 կանչ:

Հիվանդի տիրոջ համար, բնականաբար ամեն րոպեն ժամ է թվում, եւ նա զայրացած նորից է գանգում, արդեն կոպտում, վիրավորում, սպառնում շտապօգնության հեռախոսավարուհուն, որն ամենեւին էլ մեղք չունի, որ մի մեքենան չի կարող մի քանի մասի բաժանվել եւ լինել միաժամանակ տարբեր գյուղերում, գուցե նաեւ իրարից շատ հեռու: Նախկի­նում նույնպես հիվանդանոցն ունեցել է շտապօգնության մեքենայի խնդիր: Եղել է երկուսը, այնուհետեւ՝ մնացել է մեկ ՈՒԱԶ, որը ձեռք էր բերվել հիվանդանոցի միջոցներով: Այն բավականին հին էր, եւ թվում էր, թե ուր որ է ճանապարհի կեսին կքանդվի: Դրանով եւ հանգուցյալներին էին տանում դիահերձարան, եւ հիվանդ­ներին ու ծննդկաններին` հիվանդանոց:

Վերջին տարիներին, բարեբախտաբար, այդ մեքենան փոխարինվեց նորով: Մասիսցիներն ասում են, որ այն ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանն է իր կուսակից, նախկին նախարար Քուշկյանի օրոք Մա­սիսի համար ձեռք բերել: Ու չնայած այս մեքենան նոր է, հավանաբար, տեխնի­կապես զինված, բայց, ամեն դեպքում, էլի չի բավականացնում ազգաբնակչու­թյան սպասարկումը բարելավելուն: Մասիսցիները պատմում են, որ մոտ երկու տարի առաջ, երբ Նոր Կյուրիի մի բնակչի կերակրի մասնիկն ընկել էր շնչա­փողը, կանչել էին շտապօգնություն, այն մինչեւ տեղ էր հասել, մարդը մահացել էր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ