24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետախուզվողները չեն հայտնաբերվել

Մի քանի օր առաջ Լոռու մարզի Մուշ ռեստորանային  համալիրում տեղի ունեցած սպանության  գործով ձերբակալված է Վանաձորի բնակիչ Արտակ Վերանյանը:

Դեպքի հաջորդ օրը նա ինքնակամ  ներկայացել է Գուգարքի քննչական բաժին եւ  ավագ քննիչ Արամ Մաթեւոսյանը  նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել գործում: Խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան Լոռու մարզի Շահումյան գյուղում ` Մուշ ռեստորանային համալիրում սպանություն էր տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գտել էր փաստաբան Սամվել Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդված առաջին մասով:  Նախաքննությունը պարզել է, որ  այդ օրը ռեստորանում փաստաբանը,  Արտակ եւ Արեն Վերանյան եղբայրները, ինչպես նաեւ նրանց ընկեր Վանաձորի նախկին ավագանի Սամվել Դիլոյանը վիճել են:

Վերջիններս բազմաթիվ հարվածներ են հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին, սպանել են նրան: Արեն Վերանյանի ու Սամվել Դիլոյանի ը թաքնվել են քննությունից:  Նրանց նկատմամբ հայտարավել է հետախուզում:

Ելնելով նախաքննության հանգամանքներից` քննիչը չի հերքում կամ հաստատում   լուրերը, թե Շարբաթյանի մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցից, փոխարենը հիշեցնում է, որ նշանակված են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ