26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք Հայաստանը գրավ եք դրել․ Արամ Մանուկյանը մեղադրանքներ հնչեցրեց ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց․  «Փողոցի լուսավորությունը Գյումրու արտագաղթը չի կարող նվազեցնել: Ուզում ես գյումրեցուն իր հողի վրա պահես, աշխատավարձ տուր, գործ ու արտադրություն տուր: Մեր վարկերը սպառողական վարկեր են, մեր վարկերը թամբալ մարդու վարկեր են: Վերցնում եք անպատասխանատու ձևով՝ մուծողն ուրիշն է լինելու: Մարդը, եթե գնում վարկ է վերցնում, տունն է գրավի տակ դնում, դուք Հայաստանն եք գրավ դրել: Դուք ստորագրում եք վարկերը, հետո թռչելու ու փախչելու եք: Ոչ մի բան չստորագրողին չեն դատելու, բայց եթե տան տղամարդը վարկը չի փակում, գալիս են և տունը տանում են: Բացի այդ, գողականով ուրիշ ձևեր կան պարտքը փակելու համար: Մեր պարագայում փակելու համար ո՞վ է պատժվելու»։

Արամ Մանուկյանի շեշտեց՝  դեռ 8 տարի առաջ Հայաստանում բնակվող 1 շնչին ընկնում էր 500 դոլար արտաքին պարտք:

«Այս պահին յուրաքանչյուրս 2000 դոլար պարտք ունենք: Հիմա հարցրեք մարդկանց ու գյումրեցիներին՝ համաձա՞յն են այս գնով վարկ վերցնելու հետ: Գլոբալ հայրենասիրությամբ զբաղվելը շատ սիրուն է, բայց վարկ վերցնելը հանցագործություն է: Մի օր այս երկիրը պե՞տք է կանգնի ու ասի՝ բավական է երկիրը գրավ դնելու հաշվին վարկ վերցնեք»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ