20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նշաններ, որոնք խոսում են երիկամային խնդիրների մասին

Երիկամները կենսական կարեւորագույն նշանակություն ունեցող օրգաններ են, որոնց աշխատանքից շատ բան է կախված։ Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի ձայնին, հաճախ օրգանիզմը նշաններ է ուղարկում, որ երիկամների հետ ինչ-որ բան այն չէ։ Ի վերջո անչափ կարեւոր է ժամանակին հասկանալ, որ խնդիր կա եւ բուժել երիկամները։

Ուռածություն, այտուցներ։ Եթե երիկամները լավ չեն աշխատում, ավելորդ հեղուկն ու տոքսիները հավաքվում են օրգնաիզմում եւ այտուցներ առաջացնում։

Խնդիրներ միզարձակման հետ։ Մուգ գույնի մեզը, չափազանց անգույն մեզը, հաճախ կամ շատ ուշ միզարձակումը, գիշերային հաճախակի միզարձակումները, այս ամենը երիկամների խնդիրների մասին են վկայում։

Մաշկային ցան։ Երբ երիկամները վատ են աշխատում, մաշկի վրա ցան է առաջանում։

Հոգնածություն եւ անեմիա։ Հաճախ երիկամների խնդիրների դեպքում մարդկանց մոտ քրոնիկ հոգնածություն եւ անգամ անեմիա է նկատվում։

Շնչառության խանգարում։ Երիկամների վատ աշխատանքը օրգանիզմում թթվածնի պակասի պատճառ է դառնում, ինչն էլ բերում է շնչառության խանգարման։

Բերանում մետաղական համի զգացողություն։ Սա եւս խոսում է երիկամային խնդիրների մասին։

Ցավ Գոտկատեղի հատվածում ցավը հաճախ հենց երիկամների խնդիրների հետ է կապված լինում։

Գլխապտույտ եւ ուշադրության վատ կենտրոնացում Երիկամների անբավարարության ժամանակ ուղեղ բավական քանակությամբ թթվածին չի հասնում, ինչն էլ բերում է գլխապտույտների։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ