26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկանց հրավիրել են, հարցրել` ինչ գործ ունեն “Առաքելության” հետ

Երևանի ավագանու ընտրություններում ՛՛Առաքելություն՛՛ կուսակցության նախընտրական ծրագիրն արդեն պատրաստ է և այն կհրապարակվի քարոզչության առաջին օրերին: Բոլորովին վերջերս ստեղծված կուսակցությունն օգտվելու է քարոզչության բոլոր եղանակներից` արտաքին գովազդից, ԶԼՄ-ների գովազդից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ցուցակի առաջին համարը` Մեսրոպ Առաքելյանը:

Ընտրություններում նրանք հանդես են գալու երկու կարգախոսով՝  ՛՛Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով՛՛,  ՛՛Երևան, մեր առաջին առաքելությունը՛՛: Առաքելյանի խոսքով՝ ընտրվելու դեպքում էապես տարբերվող մոդել են առաջարկելու, Երևանի բյուջեն են ընդլայնելու այն մասով, որը հավաքվում է Երևանի կողմից իրականացվող գործողությունների ընթացքում, հարմար ու անվտանգ քաղաք են դարձնելու:

Երիտասարդները նշեցին, որ իրենց ի հայտ գալը բոլոր քաղաքական ուժերի մոտ իրարանցում է առաջացրել: Առաքելյանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունը ընդդիմադիր է, սակայն չեն ընդունում ներկայիս ընդդիմության գործունեությունը, քանի որ համարում են, որ քաղաքական դաշտը մոնոպոլացված է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կողմից:

Կուսակցության երկրորդ համար Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ իրենց անդամների վրա արդեն ճնշումներ են սկսվել: ՛՛Մարդկանց հրավիրել են, զրուցել, հարցրել՝ ինչ գործ ունեն մեզ հետ՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ