26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կսատարեն. Ազգ

Թերթի  հետ զրույցում Ռամկավար ազատական կուսակցության  ատենադպիր Սուրեն Սարգսյանը մեկնաբանելով  թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին` մասնավորապես ասել է, որ երկար ժամանակ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների հետևանքով ՌԱԿ-ը դուրս էր մնացել քաղաքական գործընթացներից, ուստի և դժվար էր միանգամից մեծ ակնկալիքներ ունենալ: “Չվախեցանք պարտվելու հիասթափություն ապրելուց ու, համեստ չափերով, մասնակցեցինք տեղական ընտրություններին, որտեղ ապահովեցինք մենք մեզ տված առաջադրանքի 60 տոկոսը: Լավ էր, ոգեւորիչ: Այնուհետեւ նախագահական ընտրություններին մասնակցեցինք ու բոլոր ուժերով սատարեցինք մեր կարծիքով այս շրջանում ամենաարժանի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին”,-ասել է ատենադպիրը:  

Իսկ քաղաքական համագործակցությունը, ըստ Սուրեն Սարգսյանի, պիտի լինի վերից վար:

“Այսինքն` այս պահին եթե մենք պաշտպանում ու սատարում ենք ՀՀ նախագահին, բնականաբար սատարում ենք նաեւ նրա կրտսեր կուսակից ու գործընկեր քաղաքապետին ու նրա թիմին: Հետեւապես, տվյալ պահին մենք ուղղակի ավելորդ համարեցինք մեր մասնակցությունը, որովհետեւ, մեր կարծիքով, ներկա քաղաքապետն ու նրա ՀՀԿ-ական թիմը բավականին լավ են աշխատում, ընդունված են ժողովրդի կողմից եւ, վստահ ենք, կվերընտրվեն”,-ասելէ ատենադպիրը:

ՌԱԿ-ը  ազատական մտածողության, հետեւապես նաեւ թափանցիկ գործելաոճի կողմնակից է  ու ատենադպիրը խոսոտովանել է, որ ունեն նաեւ կազմակերպչական ու ֆինանսական որոշ դժվարություններ: “Դրա համար էլ ավելի նպատակահարմար գտանք եղած առանց այն էլ սուղ միջոցները նպատակաուղղել այս պահին ավելի հրատապ խնդիրների լուծմանը:”,-եզրափակել  Սուրեն Սարգսյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ