26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն այսօր պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. պատգամավոր /վիդեո/

Պետք է հստակ պատկերացնել՝ ինչ դժվարությունների ենք հանդիպելու այդ ճանապարհին՝ սկսած հողային տարածքներից, վերջացրած համայնքերի ղեկավարին դիմելու հասանելիությամբ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Երբ բարեփոխումների ես գնում, պետք է հետ հայացք նետես՝ կանխատեսելու՝ ինչ խնդիրներ են քեզ այդ բարեփոխումների ճանապարհին սպասվում: Իհարկե, համայնքները պետք է խոշորացվեն, սակայն պետք է հասկանանք՝ դրանով ինչ խնդիր ենք լուծում: Համայնքների խոշորացման դեպքում գյուղացին իր հարցերը պետք է լուծի ամեն անգամ 10-15 կմ կտրելով և համայնքի ղեկավարին հասնելով, իսկ դրա համար նաև ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, թե ժամանակավրեպ ծրագիր է. ամեն գյուղացի հավելյալ ծախսերի տակ է ընկնելու դրա հետևանքով:

«Մարդիկ բենզին չունեն հիվանդանոց հասնելու համար, ուր մնաց՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով հասնեն հարևան համայնք՝ համայնքապետին հանդիպելու: Հայաստանն այսօր պատրաստ չէ համայնքների խոշորացմանը, դրա արդյունքում նաև բազմաթիվ գործազուրկ գյուղապետներ են լինելու: Սա էլ առանձին խնդիր է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ