02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն. Արա Պապյան

«Այս բանաձևն անպայման անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Թուրքիան սկզբում մի քիչ կաղմկի, սակայն հետո կհանդարտվի: Բանաձևը կազդի նաև ԵՄ աշխատանքների վրա: Ի թիվս այլ դրական կողմերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կնախատեսի դպրոցական ծրագրերում պատմության այդ էջի պարտադիր ներառում»,-կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` Արա Պապյանը չբացառեց, որ բանաձևի ընդունումն ազդեցություն ունենա նաև ԱՄՆ-ի վարած  քաղաքականության վրա:

«Ցեղասպանության ճանաչումը լավ է, սակայն ճանաչումները չպետք է ինքնանպատակ լինեն: Եթե ճանաչմանը չեն հետևելու փոխհատուցումներ՝ այդ թվում տարածքային, ապա իրավիճակը նմանվում է հետևյալին` գյուղացին փորում է իր հողը, սակայն սերմ չի ցանում, որպեսզի դրանից բերք ստանա»,- նշեց բանախոսը:

Բունդեսթագում ընդունված այս բանաձևը ոչ մի կերպ չի կարող առնչվել Արցախյան հիմնախնդրի հետ՝ հետագայում այս կամ այն լուծում պարտադրելու հայկական կողմին:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի դիվանագիտական ջանքերի մասին. նախկին դիվանագետի խոսքով` դեսպանի աշխատանքը շատ կարևոր է. պետք չէ ասել՝  եթե անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանը ոչինչ չաներ, բանաձևն ինքն իրենով կընդունվեր: Բանախոսը չբացառեց՝ Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ