26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախորդ տարում կրթության ոլորտում պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ

Ազգային ժողովում  պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտարեց՝ մշակույթի և կրոնի ոլորտի ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից տրամադրվել է 30.4 մլրդ դրամ: Դա կազմում է նախատեսված ծախսերի 100.4%-ը:

Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ հաշվետու տարվա ընթացքում հանգստի և սպորտի ծառայություններին տրամադրվել է շուրջ 1.8 մլրդ դրամ` 97.7%-ով ապահովելով տարեկան ծրագիրը:

Կրթության ոլորտում  պետական բյուջեի ծախսերը կազմել են 122.3 մլրդ դրամ: Դա ապահովել է  100.2% կատարողական:

Ընդգծեց՝ 2015 թվականի պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացված միջոցներից 596.8 մլն դրամն ուղղվել է նախադպրոցական կրթությանն` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100% կատարողական և 24%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ