25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Էլ մոնոպոլ չէ

image_19030

“Փարիզյան սուրճի” նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը այսօր հրավիրված քննարկմանը Ֆրանսիայից հարց ուղղեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Այվազյանին.

“Գործարարը պաշտպանված չէ Հայաստանում: “Կարֆուրը” կարող է շաքար բերել Հայաստան: Սակայն ինչպես դա կարող է անել, եթե Հայաստանում շաքարի ներկրումը մոնոպոլ է”: Լրագրողներից մեկն էլ հավելեց, թե մտածել նույնիսկ չեն կարող շաքար ներկրելու մասին.

“Արդեն կարող եք մտածել: Հենց այսօր էլ կարող եմ ասել, կարող եմ պնդել: Այլ հարց է, որ ցանկացած տնտեսվարող գիտի, որ 100 տոննա և  50 կգ գնելու դեպքում տարբեր գներով կվաճառեն”:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանն էլ հավելեց, որ “իհարկե, դաշտը բաց է շաքարավազի մասով”:

 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ