26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արծվիկ Մինասյանը անուններ կտա.հաջորդ շաբաթ բացահայտումներ կլինեն/վիդեո/

Հաջորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում կներկայացնի Հայաստանում մենաշնորհների մասին զեկույցը: Այս մասին կառավարության նիստիս հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

«Այսօր ես ներկայացրեցի նախորդ շաբաթ տրված հանձնարարականի կատարման ընթացքը: Այն է՝ ՀՀ ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով հուշաթերթի պատրաստում, որտեղ պետք է լիներ տեղեկատվություն պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, եւ նաեւ այդ փաստաթղթերից դուրս ցանկացած պահանջ, եթե վարչական մարմինը կպահանջեր կհամարվեր հակաօրինական: Նկատի առնելով, որ Հայաստանի արտաքին առեւտրի ռեժիմն ըստ էության 3 հիմնական համակարգ ունի: Առաջինը՝ երրորդ երկրներ, որոնք Հայաստանի հետ չունեն առեւտրային առանձին համաձայնագրեր, երկրորդը՝ այն երրորդ երկրներն են, որնց հետո Հայաստանն ունի ազատ առեւտրի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինան է, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, եւ երրորդը՝ ԵԱՏՄ երկրներն են, որտեղից տեղափոխվում են ապրանքներ Հայաստան»,-նշեց նախարարը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մեկ շաբաթ անց անուններ կհնչե՞ն: Նախարարը պատասխանեց. «Կլինեն, ինչպես խոստացել եմ, այն բոլոր տվյալները, որոնք մենաշնորհային ոլորտներում… Թեև դրանք օրենքով մենաշնորհ չեն համարվում, բայց փաստացի ընկալումն այդպիսին է, նաև այդ ոլորտներում մեզ հասանելի տեղեկատվության շրջանակներում կհրապարակենք նաև կազմակերպություններին, ովքեր ունեն գերիշխող դիրք կամ կենտրոնացվածության բարձր աստիճան, կամ խաթարում են մրցակցությունը»

Նախարարի խոսքով՝ այս փուլում առանձնացվել են 10 ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրության շրջանում եւ դիտարկվում են մենաշնորհային ոլորտներ: Դրանք են՝ շաքարավազը, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ալյուրը, թռչնի միսը՝ ներառյալ հավի միսը, բանանը, ցիտրուսային մրգերը եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ