26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առավելագույն պոռթկում եղավ. Գագիկ Սուրենյանը երեկվա փոթորիկի մասին /վիդեո/

«Կանխատեսվում էր, որ հզոր ցիկլոնը հանրապետության տարածքին մոտենալու է մայիսի 23-ին, որն ուղեկցվելու է ամպրոպով, կարկուտով, հորդառատ տեղումներով և քամու ուժգնացմամբ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում   լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով երեկ հանրապետության ողջ տարածքում գրանցված ուժեղ քամուն ու ամպրոպին:

«Ըստ կանխատեսումների` քամու ուժգնացումը Երևանի համար 17-20 մետր վայրկյան արագությամբ պետք է լիներ, բայց առավելագույն պոռթկումը եղավ 25 վայրկյան: Քամու այս տեսակը մեր գիտություն մեջ կոչվում է փոթորկանք կամ շկվալ, որը շարժվում է ուղղահայաց և հորիզոնական առանցքների հատման կետերում և շատ հաճախ վերածվում է պտտահողմի, որը մեզ համար անտեսանելի է : Քաղաքի առանձին հատվածներում այդ տանիքները, որ պոկվեցին , ծառերն ընկան, հենց օդում եղել են պտտական շարժումներ , որի հետևանքով եղել են նման ավերածություններ և պետք է ասեմ, որ ամենամեծ պոռթկումը Երևանում գրանցվել է Դավթաշենի հատվածում՝ 25-26 մետր վայրկյան, Աշտարակի շրջանում և բավականին ուժեղ քամի է գրանցվել Գավառի գյուղերից Սարուխանի հատվածում»,-նշեց Սուրենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ