26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ եք անում, որ սահմանից սպառողին հասցնելիս, սակագինը կրկնակիից ավելի գին եք սահմանում /վիդեո/

Ինչպես  հայտնել ենք,  ՀՀ առաքվող ռուսական գազի սակագինը կնվազի. շարքային քաղաքացու համար գազի գինը կկամի 9.3 դրամ, այսինքն՝ մեկ խորանարդ գազի դիմաց 156 դրամ սակագինը կդառնա 146.7 դրամ:

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «9.3 դրամը համարժեք իջեցում չի: Դա ոչ ադեկվատ գին է: 1000 խորանարդ մետրի համար մենք սահմանին վճարել ենք 189 դոլար, հետո գինն իջավ, դարձավ 165 դոլար, իսկ վերջին անգամ Ռուսաստանը գազի գինն իջեցրեց՝ հասցնելով   150 դոլարի: 150 դոլարի պարագայում  մեկ խորանարդ մետրի համար արժենում է 72 դրամ:

Փաստորեն, մենք կրկնակիից ավելի ենք վճարում: Հարց է առաջանում, ի՞նչ եք անում դուք, որ սահմանից սպառողին հասցնելիս, սակագինը  կրկնակիից ավելի  գին եք սահմանում»:

Տնտեսագետը շեշտեց՝ հոսանքի գինն էլ 3.6 դրամ է էժանանալու, որը ևս ոչ ադեկվատ որոշում է:

Մանրմամասները՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ