26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հավերժական սիրո արդյունքը /վիդեո/

-Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ կերպարների մեջ. Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելի: Շնորհիվ Էդիթի ես դարձա ֆրանսիացի, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: «Հավերժական սերը» ձեզ օրինակ: Գրում է Շառլ Ազնավուրը:

Մեր մեծ հայրենակիցը` Շառլ Ազնավուրը, մայիսի 22-ին կդառնա 92 տարեկան: Վերջերս, երբ Երեւանում տեղի էր ունենում «Ավրորա» մրցանակաբաշխությունը, Ազնավուրն այնպիսի ճկուն եւ արագ քայլերով, գրեթե վազելով բարձրացավ բեմ, որ նրան ուղեկցող աղջիկն ու դահլիճը, մի պահ շունչները պահեցին` չլինի թե ոտքը մի տեղ դիպչի, բայց հուզմունքն  իզուր էր: 91-ամյա Շարլը գերազանցում է ոչ միայն իր կատարողական արվեստով. նա անկրկնելի է որպես մարդ, որպես հայ, որպես արվեստագետ ու հումանիստ: Շնորհավոր տարեդարձ, սիրելի վարպետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ