26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկական կենտրոնի դաստիարակչուհին կոտրել է կույր երեխայի ձեռքը /վիդեո/

Համացանցում են հայտնվել շոկային կադրեր Սուգուտում գտնվող մանկական կենտրոններից մեկից։ Այստեղ խնամում են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին։

Ինչպես պարզվել է, դաստիարակչուհին նախաճաշի ժամանակ կոտրել է կոյւր երեխայի ձեռքը, հայտնում է НТВ-ն։

Այժմ դաստիարակչուհին պնդում է, որ չի ցանկացել վնասել փոքրիկին, պարզապես տղան չի լսել իրեն, չի ցանկացել սնվել, եւ ինքը ստիպված է եղել պինդ բռնել նրա ձեռքը, որպեսզի կերակրի նրան։

Սակայն եթե անգամ դա այդպես է, մի հարց է մնում բաց՝ ինչպես է հնարավոր եղել, որ երկու ժամ շարունակ երեխայի համար շտապօգնություն չեն կանչել, չեն հասկացել, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ երեխան ցավից գոռում էր։

Բժիշկ կանչել են երեխայի ծնողները, երբ երեկոյան եկել են նրան տուն տանելու։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ