26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բանակի սննդի որակը բարձրացվել է, 90-ականների ծառայողները լավ գիտեն

‘Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ ովքեր հաճախ շահարկում են, մենք գովազդ չենք անում, բայց ասում ենք, որ շատ լավ գիտեն, որ 90-ականներին և 2000 թ-ի սկզբին բանակում եղած սննդի որակի չափանիշները էականորեն բարձրացվել են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` վերոնշյալ թերությունը չկոծկվեց, իրենք նույնիսկ ինչ-որ առումով նպաստեցին այս դեպքի բացահայտմանը: Խոսնակը նշեց նաև, որ բանակում դրական փոփոխություններ կան. միայն սննդի որակը չէ, որ փոխվել է:

Բարալավվել է նաև ՊՆ-ի աշխատանքը, կառույցն ավելի թափանցիկ է դարձել: ՛՛Թող չհնչի որպես ինքնագովազդ, բայց բացեք ցանկացած կայք, կտեսնեք մեր մեկնաբանությունները, որոնք մեր թափանցիկության արտահայտությունն են: Երկու ամիսը մեկ ծավալուն ասուլիսները վկայում են դրա մասին՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ