27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ ղարաբաղցի տեսել». թեժ կրքեր ԼՂ ճանաչման շուրջ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ այսօր  դեռ վաղ է ընդունել Արցախի անկախությունը: Այս  մասին վերջինս ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»  օրինագծի քննարկմանը:

Օրինագծի հեղինակները՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու  Հրանտ Բագրատյանը հակադարձեցին՝ ղարաբաղցիները ցանկանում են, որ անկախությունը ճանաչվի:

«Ղարաբաղցիների անունից եք խոսում… Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ ղարաբաղցի տեսել», – հարցրեց Արզումանյանը, ինչը հունից հանեց Հրանտ Բագրատյանին.

«Թող ոչ մեկը այդպիսի բան չասի: Էս ինչե՞ր եք խոսում: Ո՞վ է մեզանից ավելի շատ Արցախ գնացել, հանդիպումներ ունեցել», – ասաց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ