26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ասում Աստվածաշունչը մեռելների հարության մասին

Բայց մեկը կասի ինչպե՞ս են հարություն առնում մեռելները. կամ ինչ մարմնով պիտի գան: Անմիտ, ինչ-որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի: Եւ ինչ-որ սերմանում ես, սերմանվածը այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է, այլ մի մերկ հատիկ, լինի ցորենի թե այլ սերմերի:

Եւ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. եւ սերմերից յուրաքանչյուրին իր մարմինը: Ամեն մարմին նույն մարմինը չէ, այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների: Կան նաեւ երկնավոր մարմիններ եւ երկրավոր մարմիններ, բայց այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի եւ մի աստղ փառքով առավել է, քան մի ուրիշ աստղ:

Այսպես է նաեւ մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ եւ հարություն է առնում առանց ապականության. սերմանվում է անարգությամբ եւ հարություն է առնում փառքով, սերմանվում է տկարությամբ եւ հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին եւ հարություն է առնում հոգեւոր մարմին. եթե կա շնչավոր մարմին, կա եւ հոգեւոր:

Այսպես էլ գրված է. «Առաջին մարդը` Ադամը եղավ կենդանի շունչ, վերջին Ադամը` կենդանարար հոգի»: Առաջին մարդը երկրից, հողեղեն, իսկ երկրորդ մարդը Տերը երկնքից: Ինչպես հողեղենն է, նույնպես եւ հողեղեններն են, եւ ինչպես երկնավորը, նույնպես եւ երկնավորները: Եւ ինչպես որ կրեցինք հողեղենի պատկերը, նույնպես եւ պիտի կրենք երկնավորի պատկերը: 

Բայց այս եմ ասում, եղբայրներ, որ մարմին եւ արյուն Աստծու թագավորությունը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականությունը անապականություն է ժառանգում: Արդ, մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց բոլորս չէ, որ պիտի նորոգվենք. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, եւ մենք պիտի նորոգվենք, որովհետեւ պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն կրի, եւ այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն:

Եւ երբ մահկանացու գոյությունը հագնի անմահություն, եւ այս ապականացու մարմինը` անապականություն, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրվեց. «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է մահ, քո հաղթությունը, ո՞ւր է գերեզման քո խայթոցը»:

Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զորությունը օրենքը: Բայց գոհություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ուրեմն, եղբայրներ, իմ սիրելի, հաստատուն մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամ ավելին եղեք Տիրոջ գործի մեջ. իմացեք, որ ձեր վաստակը իզուր չէ Տիրոջ առաջ:

Կորնթացիներին Ա-35:58

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ