20 Մարտի, Չորեքշաբթի, 2019

Ովքեր են չորացնում “Մարց” գետը

image_18541

Մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի ունեցան ‘Մարցիգետ-1″ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Լսումների տեսագրությունը դիտելիս (http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g) պարզ դարձավ, որ լսումներին ներկա Մարց գյուղի բնակիչները միանշանակ դեմ են այս նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող “Մարցիգետ-2” ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիների, փաստորեն ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել:

Համացանցում փնտրելով տեղեկատվություն այս մասին, մենք գտանք տեսագրություն և հոդված Hetq.am կայքում, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես է կառուցվել և շահագործվում այս ՓՀԷԿ-ը: Ըստ հոդվածի հեղինակի “Մարցիգետ-2” ՓՀԷԿ-ը կառուցել և շահագործում է “Արգիշտի 1” ՍՊԸ-ն: Ուսումնասիրելով տեսագրությունը (http://www.youtube.com/watch?v=Fp7ya2yoZm4&feature=player_embedded) և հոդվածը (http://hetq.am/arm/news/14319/mets-pashtonyaneri-poqr-hekery-video.html)՝ առաջարկում ենք.

  1. Ներկայացված փաստերի հիման վրա ստուգել տվյալ ընկերությունը և պարզաբանել, թե ինչու՞ ձկնուղին չի գործել և չի պահպանվել գետի էկոլոգիական թողքը՝ փաստացի ամբողջովին ջրազրկելով Մարց գետը 5.8 կմ երկարությամբ: Արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը՝ ներկայացնելով նաև ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճեն:
  2. Գնահատել շրջակա միջավայրին, գետի կենսաբազմազանությանը և էկոհամակարգին հասցված վնասը:
  3. Պարզել շինարարության ժամանակ ծառահատումներ եղել են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանց մասին նշված եղել է նախագծային փաստաթղթերում:
  4. Տրամադրել մեզ, կամ տեղադրել նախարարության կայքում, «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը, ՇՄԱԳ-ը, հանրային լսումների արձանագրությունները, մասնագիտական և փորձագիտական կարծիքները, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը և մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել այդ եզրակացության տրամադրման համար:

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ