26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Արմենիայի՛՛ աշխատակիցները կհեռացվե՞ն

 ՛՛Արմենիա՛՛  հեռուստաընկերությամբ հեռարձակված Հայաստան-Իտալիա հանդիպումը բազմաթիվ բողոքների առիթ դարձավ: Մեկնաբանության բացակայությունն առաջին րոպեներին, ապա դրա առկայությունն ինչ-որ անհասկանալի ձևով քննարկումների առիթ է տվել: Ֆեյսբուքյան օգտատեր Գրեգ Թամազյանը իր էջում գրառում է արել, որում նշել է, որ այս խաղի մենկաբանության համար ՛՛՛Արմենիա՛՛-ի աշխատակիցներին հեռացնելու են աշխատանքից:

՛՛Փաստորեն Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության թույլ տված կոպիտ կիքսերը անպատիժ չեն մնա: 34 րոպե առանց մեկնաբանի, ապա ֆորմուլա 1-ի արագախոս մեկնաբանով և միայն երկրորդ խաղակեսից շտկված խնդիրներով… Սա անելու բան չէր, և ուրախ եմ, որ Արմենիայում էլ դա հստակ հասկանում են:

«Արմենիա» հեռուստաընեկերությունում աշխատող ընկերս քիչ առաջ ասեց, որ տնօրինությունը սրանից շոկի մեջ է ընկել ու խոսակցություններ կան, որ որոշել են չվճարել ընկերության տեխնիկական տնօրենի և ծրագրերի տնօրենի մեկ ամսվա աշխատավարձերը, իսկ եթերային ինժեները  ու տեխնիկական հաղորդակցության պատասխանատուն կազատվեն աշխատանքից՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ