20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծխելը թողնելը բուժում է մեջքի ցավերը

Ողնաշարի հետ խնդիրներ ունեցող ծխողները կարող են ազատվել մեջքի ցավերից` պարզապես ծխախոտից հրաժարվելով: Նման եզրակացության են եկել ամերիկացի բժիշկները:

Մասնագետները ողնաշարի հիվանդություններից տառապող 6779 մարդկանց ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են Օրթոպեդիկ վիրաբուժության ամերիկյան ակադեմիային, գրում է ”Science Codex”-ը: Ուսումնասիրության ենթարկված բոլոր հիվանդները տառապել են մեջքի  եւ ոտքերի սուր ցավից: 

Բժիշկների տվյալներով` 55 տարեկան եւ դրանից երիտասարդ տարիքի հիվանդների 24 տոկոսը ծխելիս է եղել: Իսկ 55-ից բարձր հիվանդների 8.9 տոկոսն է ծխող եղել: Նրանց մեկ քառորդը թողել է ծխելը: 55-ից երիտասարդ խմբում 26 տոկոսն է հրաժարվել վնասակար սովորույթից: 

Արդյունքում` նրանք, ովքեր թողել են ծխելը, հայտնել են մեջքի ցավերի նվազման մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ