26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռ բաց վերքեր կան… պատասխան ես տալու. ամերիկահայերի ուղերձը /ֆոտո/

«Բոլորս էլ պատրաստ ենք, հստակ գիտենք մեր անելիքը: Մենք հայ ենք ու Հայաստանի զավակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը, ով իր խմբով անցած ապրիլի 24ին Երեւանում էր ոգեկոչելու սուրբ նահատակների հիշատակը:

Օրերս ակումբը խորհրդակցություն է հրավիրել. «Շատ անելիք ունենք, պատրաստ ենք աջակցել հնարավորինս ֆինանսական և այլ տեսակի օգնություններով: Բայց հատուկ ընդգծեմ, որ բոլորս էլ անկախ Հայաստանում ծնված, թե ոչ պատրաստ ենք գալու պաշտպանել մեր ծնողի` Հայաստանի սահմանները: Այլ տարբերակ չկա, մեր որդիները գիտեն, որ հայ են ու մենք մեր գենի կրողն ենք, մեր զինվորի կողքին` պատրաստ ենք: Ալիև պատասխան ես տալու »,-փաստեց ակումբի պրեզիդենտ Սամ Նաջարյանը:

Նշենք, որ «Հայկական մոտոցիկլետի ակումբ»-ի անդամները, որոնց թվում նաև այլազգիներ են եղել իրենց բողոքի ձայնը բարձրացրել են ապրիլի 24-ին հրավիրված բողոքի մեծ հանրահավաքին: Հանրահավաքը անցել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան դիմաց:

«Այրեցինք էտ ազգի դրոշը ու քաղաքակիրթ մարդկությանը հիշեցրեցինք, որ դեռ բաց վերքեր կան, ցավում են… հայ մարդը աշխարհի որ ծայրում լինի հիշում է ու պահանջում»,-ընդգծեց Հարութ Բոգարյանը:

13081929_789992227803554_1153670428_n

13101284_789992294470214_70628868_n

13101490_789992187803558_892353127_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ