26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկաններն այցելել են նստադուլավորների տներ. հարթակում 6 երիտասարդ է մնացել /ֆոտո. վիդեո/

”Ազատության” հրապարակում ոչ միայն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ  պայքարը շարունակում են նստադուլավոր երիտասարդները: Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ պատրաստ են դիմակայել ցրտին, սադրանքներին, սպառնալիքներին:

Մեր հարցին` ով է փորձել նրանց սադրել, սպառնալ Անահիտ Հովհաննիսյանը պատասխանեց.

”Ոստիկաններն այցելել են տարբեր երիտասարդների տներ, իբր թաղայինները ծանոթանում են, կամ հաշվառում են անում: Ասել են մեր ծնողներին, որ մեզ հեռու պահեն հանրահավաքներից”:

Հ.Գ. Մեր զրույցի պահին Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդները վեցն էին: Մինչդեռ նախօրեին նրանց թիվն անհամեմատ շատ էր: Ինչու է նվազում պայքարող երիտասարդների թիվը, ինչ կանեն հարթակի երիտասարդները, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ