08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թույլ ենք տալիս, որ մեզ լռեցնեն փողի եւ վախի ուժով․ Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ամերիկահայ հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր կայքում անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում օրերս հրապարակված հակահայկական գովազդին, որով ժխտվում էր Հայոց ցեղասպանությունը: Քիմը խստորեն քննադատել է այդ հրապարակումն ու ասել, որ չի կարողացել անտարբեր անցնել դրա կողքով։
«Մեր ընտանիքը սովորել է ամեն տեսակ անհեթեթության, որ մեր մասին գրում են մամուլում։ Իմ ընտանիքի անվան շուրջ շատ անգամներ են կեղծ լուրեր տարածվել: Մենք սովորել ենք անցնել դրանց կողքով։ Ստերը լավ վերնագրեր են ծնում, լավ վերնագրերը` լավ շապիկներ, իսկ լավ շապիկներով պարբերականները վաճառվում են: Սակայն երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել ու անտարբեր անցնել։ Այդ գովազդը վճարվում է թուրքական հարթակի կողմից, ովքեր հերքում են այդքան մարդու սպանությունը Ցեղասպանության ժամանակ:
Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, վտանգավոր է, հիասթափեցնող, անհեթեթ։ Մի բան է, երբ նման սկանդալից փորձում է շահույթ ստանալ որևէ էժանագին տաբլոիդ, սակայն The Wall Street Journal-ի նման հարգված պարբերականի կողմից ցեղասպանության հարցից շահույթ ստանալն ամոթալի է և անընդունելի:
Մեր հարցումներին ի պատասխան՝ պարբերականը նշել է, որ իրենք որպես գովազդ ընդունում են լայն շրջանակ, որում կարող են ներառվել նաեւ սադրիչ թեմաներ և որ այդ գովազդների բովանդակության համար իրենք պատասխանատու չեն։
Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա բացարձակապես անընդունելի է և վտանգավոր: Եթե դա լիներ գովազդ, որը ժխտեր Հոլոքոստը, կամ 9/11-ի դավադրության մասին լիներ, կհրապարակվե՞ր:
Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939-ին, Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ, Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։ Մե՛նք: Եվ մենք պետք է խոսենք դրա մասին, քանի դեռ այն չի ճանաչել մեր կառավարությունը, քանի որ երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, դրանով վտանգում ենք մեր ապագան: Երբ թույլ ենք տալիս, որ մեզ փողի, վախի և ուժի միջոցով լռեցնեն, դրանով մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է: Մենք պետք է հարգենք մեր պատմությունը, որպեսզի պաշտպանենք ապագան»,- գրել է Քիմը։
Հարկ է նշել, որ The Wall Street Journal-ը հրապարակել էր հակահայկական «Fact Check Armenia» խմբի գովազդը, որով ժխտվում էր Հայոց ցեղասպանության փաստը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ