26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անլվա բանա՞կ. 15-20 օր տաք ջուր չունեցող կին պատկերացնո՞ւմ եք

«Ռուսները դեղին քարտ ցույց տվեցին հայերին: Հայրիկը դժգոհ է ՀՀ իշխանություններից: Իրենք են նշանակել, բայց դժգոհ են››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` անդրադառնալով վերջին զարգացումների ֆոնին Մոսկվա-Երեւան հարաբերություններին:

Բանախոսն ընդգծեց՝ հարկավոր է օլիգարխներին կուլակաթափ անել: «Նրանք կողոպտել են մեր երկրի գանձարանը, ու բանակն առանց զենքի թողել: Այդ մարդկանց՝ ապօրինի ձեռք բերած ունեցվածքը պիտի պետականացվի››: Բանախոսը նշեց՝ զինվորի համար գումարներ խնայել չի կարելի:

‹‹Անլվա բանա՞կ պիտի լինի մեր բանակը: Հատուկ շարժական բաղնիքներ ինչու՞ չկան. պիտի լինեն: Կանայք էլ կան այնտեղ. 15-20 օր տաք ջուր չունեցող  կին պատկերացնո՞ւմ եք: Զինվորների համազգեստն էլ, կոշիկն էլ, սնունդն էլ պիտի լինի որակյալ: Չի՛ կարելի գումարներ խնայել, երբ խոսքը զինվորի մասին է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ