26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-”Ժառանգություն” առանցքի մասին` ուրբաթ դասին /վիդեո/

”Մի շարք խնդիրներին, ապագային ուղղված անելիքներին, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններին կանդրադառնանք ուրբաթ օրվա մեր հանրահավաքի ժամանակ, որից հետո հավանաբար գործադիր որոշմամբ կորոշենք ինչպես գնալ ընտրության”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցի` ինչպես է պատկերացնում ”Ժառանգության” եւ ԲՀԿ-ի պայքարը ընդդիմադիր ընտրազանգվածի համար:

Հիշեցնենք, ԲՀԿ-ն արդեն հրապարակել է Երեւանի ավագանու իր ցուցակը` նշելով, որ ցանկացողները կարող են իր առանցքի շուրջ համախմբվել:

“”Ժառանգությունը” մեր ժողովրդի մի մասնիկն է դարձել, և ես չեմ դիտարկում ”Ժառանգությունը” որպես շարքային մի կուսակցություն: Ես համարում եմ, որ քաղաքացիական հասարկությունը, ինչպես նաև ցանկացող կուսակցությունները պետք է միանան համապարփակ դաշինքով”,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք վերադարձնելու են իշխանությունը ժողովրդին, իսկ դրան ուղղված քայլերի մասին նա խոստացավ խոսել ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ